Արթին Գավուք
Արթին Գավուք | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1915[1] |
Ծննդավայր | Մերսին, Թուրքիա |
Մահացել է | 1986 |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Կրթություն | Պերպերյան վարժարան |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Երեխաներ | Օննիկ Գավուքյան, Րաֆֆի և Էն Գավուքյան |
Արթին Գավուք (Արթո Գավուք, իսկական անունը` Հարություն Հովհաննեսի Գավուքյան, դեկտեմբերի 25, 1915[1], Մերսին, Թուրքիա - 1986, Տորոնտո, Կանադա), հայազգի լուսանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Գավուքյանը ծնվել է Կիլիկիայի Մերսին քաղաքում։ Հայոց ցեղասպանության տարիներին Հովհաննես Գավուքյանի ընտանիքը տեղահանվել է Ադանա, ապա` Երուսաղեմ, այնտեղից անցել Կիպրոս։ Հարությունը ծնվել է գաղթի ճանապարհին` Մերսինում։ 1923 թվականին հաստատվել է Կահիրեում, որտեղ հոր շնորհիվ դարձել է Եգիպտոսի արքունական լուսանկարիչը, սովորել նկարչություն, լուսանկարչություն։ 1932 թվականին ավարտել է Կահիրեի Պերպերյան վարժարանը, եղել Շահան Պերպերյանի աշակերտը։ 1932 թվականին միջնակարգն ավարտելուց հետո աշխատել է հոր լուսանկարչատուն-արվեստանոցում։ 1938 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը և հայտնի դարձել Եգիպտոսում։ 1950-1955 թվականներին երկարատև ճանապարհորդություններ է կատարել Միջին Արևելքի և Եվրոպայի տարբեր քաղաքներ։ 1953 թվականին Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Գեվաերտ» ընկերությունում ուսումնասիրել է գունավոր լուսանկարչության արվեստը։ Նույն տարում Կահիրեում բացել է Մերձավոր Արևելքում առաջին գունավոր դիմանկարահանման լուսանկարչատունը[2]։
1958 թվականից ընտանիքով հաստատվել է Տորոնտոյում։ Բացել է իր լուսանկարչական արվեստանոցը, սկսել է լուսանկարչորեն պատճենահանել կտավի վրա, ինչը մեծ հաջողություն է բերել նրան։
Մահացել է Կանադայի Տորոնտո քաղաքում[3]։
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսանկարել է շատ նշանավոր անձանց` Շառլ դը Գոլ, Ինդիրա Գանդի, Լեոնիդ Բրեժնև, Զոլտան Կոդայ, Լյուդվիգ Էրհարտ, Պիեռ Էլիոթ Թրյուդո, Հարոլդ Մաք Միլան, Ջեյմս Լովըլ, հայազգի մեծերից` Վազգեն Առաջին Վեհափառ[4], Անաստաս Միկոյան, Արամ Խաչատրյան, Ալեք Մանուկյան, Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Հովհաննես Բաղրամյան, Շառլ Ազնավուր, Անտոն Քոչինյան, Լիլի Չուգասզյան և ուրիշներ։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կահիրե, 1956
- Անտվերպեն, Նյու Յորք, Տորոնտո, Օտտավա, 1957
- Երևան, 1969
- Մոսկվա, 1970
- Օտտավա, Լոնդոն, 1972
- Բրոնտֆորդ, 1974
- Փարիզ, 1975
- Նյու Յորք, 1978
- Դետրոյթ, 1979
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որդիներ` Օննիկ և Րաֆֆի
- Դուստր` Էնն Գավուքյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5894
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Zarkfoundation - Արթին Գավուք». zarkfoundation.com.
- ↑ «Կաթողիկոս Ամենայն Հայոց Վազգեն Ա - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 698)։ |
- ↑ «ԳԱՎՈՒՔ, ԱՐԹՈ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.